
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընն արձագանքել է Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու վերաբերյալ նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը:
Հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Քալընը, հավատարիմ մնալով թուրքական ժխտողական քաղաքականությանը, Հայոց ցեղասպանության մասին Մակրոնի պնդումները որակել է որպես քաղաքական սուտ: «Խստորեն դատապարտում ենք ապրիլի 24-ը այսպես կոչված Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու վերաբերյալ Մակրոնի հայտարարությունը»,-ասել է Էրդողանի խոսնակը: Քալընը շարունակելով թուրքական ժխտողական գիծը՝ Մակրոնին մեղադրել է քաղաքական նպատակներով պատմական իրադարձությունները գործիք դարձնելու մեջ: