Բյուջեից ամենաշատ գումարները ծախսել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանը ներկայացրել է Երեւան քաղաքի 2018 թվականի բյուջեով նախատեսված ծախսերի վերլուծությունը` ըստ վարչական շրջանների։ Ուսումնասիրելով տվյալները` «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքիր պատկերի ականատես եղավ․ մասնավորապես, բյուջեի նախատեսված ծախսերի իրականացման առումով առաջատարը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանն է, հաջորդում է Կենտրոնը, ապա Ավանը։ Այս վարչական շրջաններում կատարողականը 92 տոկոսից ավելի է։ 90 տոկոսից ավելի կատարողական են ապահովել Նորք-Մարաշ եւ Շենգավիթ վարչական շրջանները, իսկ ամենաքիչը՝ Էրեբունին։ Հատկանշական է, որ, ընդհանուր առմամբ, Երեւանի բյուջեն եկամուտների մասով թերակատարվել է զգալի չափի:

Ըստ փաստաթղթի` 2018թ. բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 68,6 մլրդ դրամ ծրագրված (ճշտված) 82,1 մլրդ դրամի դիմաց: Ըստ այդմ, կատարողականը կազմել է 83.6%։ Ինչ վերաբերում է ծախսերին, ապա կատարվել է 62,8 մլրդ դրամի ծախս ծրագրված (ճշտված) 85,5 մլրդ դրամի դիմաց. սա ծրագրվածի 73.4%-ն է։ Երեւան քաղաքի 2018 թվականի բյուջեի ծախսերի ծավալներում գերակշիռ են սոցիալական բնագավառի (կրթություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն) ծախսերը, որոնց տեսակարար կշիռը ընդհանուր ծախսերի մեջ կազմում է 46.76%, տրանսպորտի բնագավառին (այդ թվում՝ ճանապարհային տրանսպորտի) վերաբերող ծախսերինը՝ 14.16%, շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված ծախսերինը՝ 12.47%։




Լրահոս