
ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ առաջիկա ընտրությունների միակ թեկնածուն գործող նախագահ Ջանի Ինֆանտինոն է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՖԻՖԱ-ի անդամ 211 ազգային ֆեդերացիաներից Ինֆանտինոյին է պաշտպանում 196-ը:
Ինչպես նշվում է, Ինֆանտինոյի մրցակիցը միայն Ռամոն Վեգան էր, ով նույնիսկ չառաջադրվեց:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները տեղի կունենան հունիսի 5-ին: