
Իսպանական մի շարք հեղինակավոր պարբերականներ նշում են, ամառը «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Իսկոն կարող է տեղափոխվել «Բարսելենա»:
Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, Բարտումեուն խոսակցություն կունենա Պերեսի հետ Իսկոյի հարցով, ինչից հետո էլ պարզ կդառնա ֆուտբելիստի ճակատագիրը:
Հիշեցնենք, որ Իսկոն մեղմ ասած լավ հարաբերություններ չունի «Ռեալի» ներկայիս գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարիի հետ եւ ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում փոխել ակումբային գրանցումը: