Բյուջեի հաշվին Դուբայ են մեկնել. մանրամասներ Եղվարդի քաղաքապետարանում ստուգումներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կոտայքի մարզպետարանը ստուգումներ է անցկացրել Եղվարդի քաղաքապետարանում: Հայտնաբերված թերությունները բավական խոսուն են: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ պարզվել է, որ ավագանու որոշումների նախագծերը կազմվել են բացթողումներով:

Բացակայել են որոշումների ընդունման անհրաժեշտության հիմնավորումները, նաև՝ ավագանու իրավասու հանձնաժողովում քննարկման արդյունքում ձեւավորված կարծիքը: Այսինքն համայնքի ավագանու նիստի օրակարգում ընդգրկված հարցերը նախապես քննարկվել են ավագանու իրավասու հանձնաժողովներում, սակայն քննարկման արդյունքում ձեւավորված կարծիքները կցված չեն եղել ավագանու նիստերի օրակարգերի նյութերին: Այսինքն այս դեպքում թերի է կատարվել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասերի պահանջը: Սրանք, սակայն, ամենամեղմ բացահայտումներն են: Պարզվել են մի շարք այլ չարաշահումներ ու բացթողումներ եւս:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի վաղվա համարում։




Լրահոս