«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրերս ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկություններ հրապարակեց համաներման օրենքը կիրառելիս խախտումների մասին: Դեպքերից մեկն էլ կապված էր ՔԿՀ պետի գործունեության հետ: Ըստ այդմ` դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ վերացվել է քրեակատարողական հիմնարկի պետի որոշում, որը վերաբերել է դատապարտյալի պատժի չկրած մասը անհիմն կերպով 1/3-ով կրճատելուն:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ դեպքը կապված է «Վանաձոր» ՔԿՀ-ի դատապարտյալի հետ: Սակայն, ըստ նրա, դա տեխնիկական խնդրի հետեւանք է եղել: «Այսօրվա դրությամբ համաներում ՔԿ-ի կողմից կիրառվել է 908 դատապարտյալի նկատմամբ, որից 605 դատապարտյալները ազատ են արձակվել, իսկ 303-ի նկատմամբ պատժի կրճատում: Իսկ 908 որոշման մեջ մեկ դեպք հնարավոր է»,- ասել է Մխոյանը»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում