«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ ԱԺ– ում փետրվարի 4–ին ԱԳ նախարարի հետ տեղի ունեցած հանդիպումն այդքան էլ չի գոհացրել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներին:
Նեղ շրջանակներում նրանք դժգոհել են, որ նախարարը հավուր պատշաճի չի ներկայացրել արտաքին քաղաքականության մանրամասները եւ սիրողական մթնոլորտում կենցաղային մակարդակի քննարկում է անցկացրել: Այլ կերպ ասած՝ ոչ թե մասնագիտական, այլ սիրողական մակարդակի հանդիպում է եղել»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում