ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրում է. «Օրեր առաջ Եվրոպական դատարանը հրապարակել է տարեկան վիճակագրական զեկույցը (2018 թ).
Եվրոպական դատարանի տարեկան վիճակագրական զեկույցի համաձայն Հայաստանը քննության սպասող դիմումների թվով ներառված երկրների առաջին տասնյակում է։ Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրների կողմից ներկայացված դիմումների համատեքստում վիճակագրությունը հետևյալն է.
1. Ուկրաինա-7267
2. Ադրբեջան-2050
3. Հայաստան-1901
4. Վրաստան-1873
5. Մոլդովա-1204
Ըստ զեկույցի՝ Հայաստանից ներկայացված է 1901 դիմում, որը Դատարանի ամբողջ դիմումների 3,4 տոկոսն է: Այդ դիմումներից 166-ն արդեն կոմունիկացվել են:
2018-ի ընթացքում դատարանը Հայաստանից ուղարկված դիմումներից վարույթ է ընդունել 167 –ը (2017 թվականին ուղարկվել է 356, իսկ 2016 թվականին 753 դիմում), մերժել է վարույթ ընդունել ուղարկված դիմումներից 72-ը, 49-ը դիմումի առնչությամբ կոմունիկացվել է Կառավարության հետ, իսկ 16-ի վերաբերյալ վճիռ է կայացրել: 15-ի առնչությամբ ՄԻԵԴ-ը Կոնվենցիայի առնվազն մեկ դրույթի խախտում է ճանաչել: Խախտումները մեծամասամբ վերաբերում են արդար դատաքննության, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների հետ կապված հիմնախնդիրներին։
ԱլԳ երկրների համատեքստում վիճակագրությունը հետևյալն է.
1. Ուկրաինա. կայացվել է 91 վճիռ, որից 86-ը առնվազն մեկ խախտումով:
2. Մոլդովա. կայացվել է 33 վճիռ, որից 27-ը առնվազն մեկ խախտումով:
3. Հայաստան. կայացվել է 16 վճիռ, որից 15-ը առնվազն մեկ խախտումով:
4. Վրաստան. կայացվել է 10 վճիռ, որից 9-ը առնվազն մեկ խախտումով:
5. Ադրբեջան. կայացվել է 9 վճիռ, որից 9-ը առնվազն մեկ խախտումով:
Ըստ ՄԻԵԴ 2018 թվականի տարեկան զեկույցի, համաձայն ուղարկված դիմումների, Ռուսաստանն առաջին հորիզոնականում է գտնվում: 2018 թ-ի ընթացքում Ռուսաստանից ուղարկվել է 11745 դիմում, որը Դատարանի ամբողջ դիմումների 20.9 տոկոսն է: Այդ դիմումներից 5235-ն արդեն կոմունիկացվել են:
Համաձայն ուղարկված դիմումների՝ Թուրքիան գտնվում է 4-րդ հորիզոնականում: 2018-ի ընթացքում Թուրքիայից ուղարկվել է 7107 դիմում, որը Դատարանի ամբողջ դիմումների 12.6 տոկոսն է: Այդ դիմումներից 1597-ն արդեն կոմունիկացվել են:
Ի հավելումն՝ Ռուսաստանի դեմ կայացվել է 248 վճիռ, որից 238-ը առնվազն մեկ խախտումով, իսկ Թուրքիայի դեմ՝ 146 վճիռ, որից 140-ը առնվազն մեկ խախտումով»: