Մեծ Բրիտանիայի` ավիավթարների հետաքննությամբ զբաղվող բաժնից (AAIB) հայտնել են, որ «Քարդիֆի» ֆուտբոլիստ Էմիլիանո Սալայի և օդաչու Դևիդ Իբոտսոնի կործանված ինքնաթիռի բեկորների մոտ հայտնաբերված մարմինը կարողացել են ջրից դուրս հանել:
Սակայն դեռևս չի հաղորդվում, թե ում մարմինն է:
Հիշեցնենք, որ ինքնաթիռը անհետացել էր հունվարի 21-ին Լա Մանշի ջրերում: