Երևանում մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան կտեղադրվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր իշխանությունը մտադիր է Երեւանում 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան տեղադրել: Նման նախաձեռնությամբ հանդես է եկել Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը, որ համապատասխան առաջարկ է ներկայացրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: ՈՒ որեւէ կասկած չկա՝ քաղաքապետարանում քննարկելուց հետո կընդառաջեն ԱԺ փոխնախագահին, ենթադրաբար հենց քաղաքապետարանի դիմաց՝ Մյասնիկյանի արձանի հարեւանությամբ կառուցվող զբոսայգում էլ կտեղադրվի այդ արձանը: Միայն թե մնում է հուսալ, որ այն չի արժանանա նախորդների ճակատագրին:

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո ավելի քան տասնհինգ տարի է` նախատեսված է Մաշտոցի պողոտայում՝ Չարենցի տուն թանգարանին հարակից հատվածում, տեղադրել զոհերից ԱԺ նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանի հուշակոթողը, սակայն տեղը մինչեւ հիմա թափուր է: Ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ Սերժ Սարգսյանի իշխանությունը որեւէ քայլ չարեց այդ ուղղությամբ: Հուսանք` նոր իշխանությունները կլուծեն նաեւ այս խնդիրը:




Լրահոս