«Շշի Մելոյի» որդին ազատ է արձակվել, 4 անձ կալանավորված է. «Պարտեզ» ռեստորանում տեղի ունեցած կրակոցների հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 29-ին Աբովյանում տեղի ունեցած կրակոցների գործով 4 անձ է կալանավորվել: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` կալանավորվածներից մեկը «Պարտեզ» ռեստորանի սեփականատեր, ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի որդու մտերիմներից է: Միաժամանակ, մեզ հայտնի դարձավ, որ կրակոցների գործով ձերբակալված Մելիք Մանուկյանի որդին` Շանթ Մանուկյանը, ազատ է արձակվել: Այս գործով երկու անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որոնցից մեկին հայտնաբերել են: Ավելի վաղ հայտնել էինք, որ դեռեւս անհայտ մարդիկ գնացել են ավտոտեխսպասարկման կենտրոն ավտոմեքենայի անիվը նորոգելու:

Աշխատակիցը տեղում չի եղել, ինչը դուր չի եկել այցելուներին: Վերջիններս հրահանգել են, թե` «թող հիմա գա, ակը փչի»: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս հարցի շուրջ վիճաբանություն է սկսվել, որն էլ վերածվել է փոխհրաձգության, ինչի հետեւանքով եղավ մեկ զոհ: Զարմանալի է, սակայն, փաստը, որ տասնյակից ավելի անձինք են եղել վիճաբանության կիզակետում, եւ ընդամենը 4 անձ է կալանքի տակ գտնվում:




Լրահոս