ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանության պետն անակնկալ այցեր կատարեց ոստիկանության մի քանի ստորաբաժանումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 6-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն անակնկալ այց կատարեց ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման քննական ստորաբաժանում:
Վալերիյ Օսիպյանը զրուցեց մեքենա հաշվառող քաղաքացիների հետ, լսեց նրանց կարծիքը մատուցվող ծառայությունների մասին: Ոստիկանության պետը հետևեց հերթերի կանոնակարգմանը, ոստիկաններից պարզաբանումներ պահանջեց ծառայության վերաբերյալ:
ՀՀ ոստիկանության պետը զրուցեց նաև այդ պահին վարորդական վկայական ստանալու համար քննություն հանձնող քաղաքացիների հետ ու հետևեց քննության ընթացքին:

Այցի շրջանակում Վալերիյ Օսիպյանը շրջեց ստորաբաժանման տարածքում, արեց դիտողություններ ու տվեց կոնկրետ հանձնարարականներ թերությունները վերացնելու համար:
Նույն օրը ՀՀ ոստիկանության պետն անակնկալ այցեր կատարեց նաև ոստիկանության Էրեբունու, Կենտրոնական բաժիններ ու անձնագրային և վիզաների վարչության Կենտրոնական անձնագրային բաժանմունք, շրջեց ստորաբաժանումների բոլոր ծառայություններում, զրուցեց քաղաքացիների հետ:
Այցերի ընթացքում Վալերիյ Օսիպյանը մատնանշեց թերություններն ու բացթողումները, ցուցումներ տվեց կարճ ժամանակում վերացնել դրանք ու քաղաքացիներին մատուցել ավելի բարձրորակ ծառայություն:
Նմանատիպ անակնկալ այցերը կրելու են շարունակական բնույթ:




Լրահոս