Այսօր վաղ առավոտից լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հնարավոր է առաջիկայում լքի զբաղեցրած պաշտոնը: ArmLur.am-ին լուրեր հասան, թե իբր նախարարը անգամ ազատման դիմում է գրել: Այս տեղեկությունը ճշտելու նպատակով դիմեցինք նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Առաքելյանին, սակայն վերջինս հերքեց՝ նշելով, որ նման բան չկա:
Մի փոքր ուշ ArmLur.am-ի հարցին արձագանքեց նաև նախախարը` կարճ պատասխանելով. «Ոչ»: