Հացի արտադրության ծավալների նվազման միտումը շարունակվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդամթերք համարվող հացի արտադրության ծավալների նվազման միտումը շարունակվում է։ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` Հայաստանում 2018թ. ընթացքում արտադրվել է 264.7 հազար տոննա հաց, ինչը 2.4 տոկոսով քիչ է նախորդ տարվա ցուցանիշից:

2017թ. ընթացքում ՀՀ-ում հացի արտադրությունը կազմել էր 271.3 տոննա: Այս ցուցանիշներից կարելի է ընդհանուր պատկերացում կազմել ՀՀ բնակչության թվի նվազման մասին. ի վերջո հացն այն մթերքն է, որ օգտագործվում է բոլոր ընտանիքներում: Եւ ուրեմն եթե հաց քիչ է արտադրվում, նշանակում է՝ պակասել են այն սպառողները: Այդուհանդերձ, 2018թ. արտագաղթի ծավալները համեմատաբար նվազել են, թեեւ արտագաղթը դեռ չի դադարել:




Լրահոս