
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արսեն Սարդարյանը 2019թ. հունվարի 30-ին հրաժարականի վերաբերյալ դիմում է ներկայացրել: Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է այսօրվանից դադարեցնել Արսեն Սարդարյանի լիազորությունները:
Նշենք, որ Արսեն Սարդարյանը դատավոր էր նշանակվել 2016թ. հունվարի 29-ին: Նա մինչ այդ զբաղվում էր փաստաբանական գործունեությամբ: