Պեմզաշենցիները բոյկոտում են Մանվել Գրիգորյանի կնոջ գազալցակայանը. գյուղապետը գեներալի սանիկն է. factor.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող բիզնեսի շուրջ նոր զարգացումներ են տեղի ունենում: Factor.am-ին հայտնի դարձավ, որ Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքի բնակիչներն արդեն մի քանի օր է՝ բոյկոտում են իրենց գյուղում գործող Գրիգորյաններին պատկանող ավտոգազալցակայանը:

Այն գրանցված է Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի անունով: Ըստ տեղեկությունների՝ ստացվող եկամուտները չեն գոհացնում Գրիգորյաններին, և վերջիններն Էջմիածնից հաշվապահների են «գործուղել» Պեմզաշեն՝ պարզելու, թե ինչո՞ւ է եկամուտն այդքան քիչ: Գազալցակայանի աշխատանքին հետևում է Պեմզաշենի համայնքապետ Անանիկ Ոսկանյանը, որը Մանվել Գրիգորյանի սանիկն է:

Գրիգորյանի տղաները Պեմզաշենում հայտարարել են, թե քիչ եկամուտ ստանալու պատճառը պարզելուց հետո աշխատանքից ազատելու են գյուղացիներին և աշխատակիցներ են բերելու Էջմիածնից: Սա հարուցել է պեմզաշենցիների զայրույթը, և նրանք որոշել են բոյկոտել Գրիգորյանի կնոջ գազալցակայանն ու իրենց մեքենաներն այլ վայրերում լիցքավորել:

Ավելի մանրամասն` սկզբնաղբյուրում:




Լրահոս