
Հանրապետության տարածքում փետրվարի 8-10-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Փետրվարի 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-ի գիշերը կբարձրանա 8-10, ցերեկը` 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում փետրվարի 8-10-ը հնարավոր է թույլ անձրև, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: