Հիվանդանոցները կարող են զրկվել փորձառու վիրաբույժներից․ Թորոսյանի հայտարարության հետևանքը․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունը՝ չարորակ նորագոյացությունների վիրահատությունները քաղաքացիների համար բացարձակ անվճար իրականացնելու մասին, միանգամից դրական արձագանք ստացավ: Եթե հաշվի առնենք այդ հիվանդությամբ տառապողների թիվը, ապա իսկապես նման նախաձեռնությունը մեզանում խիստ անհրաժեշտ է: Միայն թե այս ծրագիրը լիարժեք ներդնելու մեխանիզմներն ամբողջությամբ չեն հստակեցվել, ու կան որոշակի ռիսկեր:

Քաղցկեղի վիրահատությունը անվճար կլինի այն հիվանդանոցներում, որոնք կստորագրեն պայմանագիրը նախարարության հետ: Եւ այս դեպքում տվյալ ԲԿ-ն չի կարողանա վճարովի հիմունքներով քաղցկեղային հիվանդությունների դեպքում վիրահատություններ անել: Այսօր ոչ բոլոր բժիշկներն են պատրաստ պետության սահմանած ավելի ցածր վճարով վիրահատություններ անել: Արդյունքում այդ հիվանդանոցները կարող են զրկվել փորձառու վիրաբույժներից, քանի որ նրանք հանուն փողի կգերադասեն այն բուժհաստատություններում աշխատել, որտեղ քաղցկեղի վիրահատությունը կլինի վճարովի»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս