Արդեն տեղեկացրել էինք, որ Լա Մանշի հատակից ինքնաթիռի բեկորների մեջ փրկարարները դիակ էին հայտնաբերել: Տեղի ոստիկանությունն արդեն հաստատել է ու հայտարարել` «Քարդիֆ Սիթիի» նորեկ Էմիլիանո Սալան է:
Որոնողական աշխատանքները շարունակվում են, դեպքի վայր է ժամանել նոր փրկարարական գումարտակ:
Ավիավթարների հետաքննությամբ զբաղվող բաժինը (AAIB) հայտարարություն է թողել, որտեղ ասվում է`«դիակը հայտնաբերել ենք երկուշաբթի եւ 2-3 օր տեւված աշխատանքներից հետո այն կարողացել ենք վերականգնել, որը ցույց տվեց, որ Էմիլիանո Սալան այլեւս չկա: Նրա ընտանիքի անդամներն արդեն տեղյակ են: Որոնողական աշխատանքները շարունակվում են նոր թափ առած»:
Հիշեցնենք, որ ինքնաթիռն անհետացել էր ռադարների տեսադաշտից հունվարի 21-ին, իսկ ուղեւորները երկուսն էին` Էմիլիանո Սալան եւ օդաչու Դեյվիդ Իբոտսոնը:
Վերջինիս մասին դեռեւս տեղեկություններ չկան: