
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ գրառում է կատարել համացանցի իր էջում:
Վերջնականորեն ավարտեցինք ՀՀ կառավարության կառուցվածքի քննարկումները:
ՀՀ-ում կլինի 12 նախարարություն: Վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն, ով կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում եւ վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում: