Լևոն Սարգսյանը` Ալրաղացի Լյովիկը, սնանկացավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին` Ալրաղացի Լյովիկին պատկանող «Ախթամար» ընկերությունը ՀՀ սնանկության դատարանի հունվարի 30-ի վճռով սնանկ է ճանաչվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել «Արմսվիսբանկ»-ը: Խոսքը 25 մլն դրամ գումարի մասին է: Ի դեպ, տեղեկացնենք, որ ՀՀ Սնանկության դատարանի փետրվարի 1-ի որոշմամբ` «Ախթամար» ՓԲԸ–ի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Արսեն Չիտչյանը:

Նշենք, որ նախկին պատգամավորի ընկերությունը պարբերաբար հայտնվել է Պետական եկամուտների կոմիտեի տեսադաշտում, անգամ տուգանվել է մաքսային մարմին հայտարարագիր չներկայացնելու համար:




Լրահոս