Հայաստանը 2018 թվականին ռեկորդային առաջընթաց է գրանցել. Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրում է. «Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի՝ շուկայի կենտրոնացվածության(մոնոպոլիզացվածության) աստիճանը բնութագրող ցուցանիշով 2018 թվականին Հայաստանը ռեկորդային առաջընթաց է գրանցել՝ 9 կետով եւ հայտնվել 19-րդ հորիզոնականում:

Սա նշանակում է, որ միջազգային հանրությունը ճանաչում է, որ 2018 թվականին մենք լրջագույն հաջողությունների ենք հասել մենաշնորհների դեմ պայքարում:

Նշված ցուցանիշը կարեւորագույն ազդակ է պոտենցիալ ներդրողների համար, ովքեր կարող են տեսնել, որ Հայաստանը հակամենաշնորհային առումով աշխարհի լավագույն 20-յակի մեջ է»:




Լրահոս