Եվրոպական Թոփ 5 առաջնություններում թեժ պայքար է ընթանում. Առաջնությունները արդեն թեւակոխել են վճռորոշ հատված եւ ամեն մի միավորը կարող է ճակատագրական դառնալ յուրաքանչյուրի համար:
Հանգստյան օրերին կկայանան հերթական տուրերը,որտեղ քիչ չեն լարված ու թեժ խաղերը:
Անգլիայի Պրեմիեր Լիգա
«Մանչեստեր Սիթիի» վերջին հաղթանակից հետո առաջնությունում լարվածության աստիճանը հասավ գագաթնակետին: Մանչեստրյան ակումբը արդեն հավասար միավորներ ունի «Լիվերպուլի» հետ, իսկ այս տուրում հանդիպելու է Լոնդոնի «Չելսիին»: Կիրակի օրը կայանալիք այս խաղը միանշանակ տուրի կենտրոնական հանդիպումն է: Մաուրսիո Սարիի թիմը այդքան էլ լավ վիճակում չէ եւ շատ է նմանվում խորտակվող նավի:Գվարդիոլայի սաները մի շարք միավորներ կորցնելուց հետո կարծես խելքի են եկել եւ կատաղի պայքար են մղում չեմպիոնական տիտղոսի համար:Այս խաղի ֆավորիտը «քաղաքայիններն են», բայց «ազնվականները» թեկուզ վատ վիճակին թույլ մրցակից հանդիսանալ չեն կարող: Խաղը տեղի կունենա կիրակի օրը Երեւանի ժամանակով 20:00-ին:
Տուրի մյուս խաղերը.Փետրվարի 9 /շաբաթ.26-րդ տուր
16:30.«Ֆուլհեմ»-«Մանչեսթեր Յունայթեդ».
19:00 – «Քրիստալ Փելաս»-«Վեսթ Հեմ»
19։00 – «Լիվերպուլ»-«Բորնմութ»
19:00 – «Սաութհեմփթոն»-«Քարդիֆ»
19:00 – «Ուոթֆորդ»-«Էվերթոն»
19:00 – «Հադերսֆիլդ»-«Արսենալ»
21:30 – «Բրայթոն»-«Բարնլի»
Փետրվարի 10/կիրակի
17:30 – «Տոտենհեմ»-«Լեսթեր»
Լա Լիգա
Իսպանիայում արդեն ավարտելվել են գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղերը.Սուպերկլասիկոյից հետո գալիս է այդ դիմակայությանը քիչ զիջող հանդիպումըմադրիդյան դերբին:Վերելք ապրող «Ռեալը» դրոսում
«Վանդա Մետրոպոլիտանոյում» կմրցի մադրդիյան մյուս գիգանտի `«Ատլետիկոյի» հետ:
Դերբիի լարվածությանը գումարվում է նաեւ այս երկուսի մրցաշարային դիրքերը: Դիեգո Սիմեոնեի սաները 22-րդ տուրից հետո ընդամենը 2 միավորի առավելություն ունեն «Սերուցքայիններից»: Հանդիպումը կկայանա շաբաթ օրը ու կմեկնարկի 19:15-ին:
Չանդրադառնալ չենք կարող կիրակի 23:45-ին մեկնարկող իսպանական մյուս կլասիկոյին ( Կլասիկոն այն թիմերի միջեւ խաղերն են ովքեր երբեք դուրս չեն մնացեկ Պրիմերա Դիվիզիոնից: Դրանք երեքն են` «Ռեալ Մադրիդ», «Բարսելոնա», «Ատլետիկ Բիլբաո)`«Ատլետիկ Բիլբաո»-«Բարսելոնա»: Խաղը կկայանա «Սան Մամեսում». Բասկերը առաջնության առաջատարին հեշտ խաղ չեն խոստանում:
Տուրի մյուս խաղերը. 23-րդ տուր/շաբաթ
16:00 – «Խետաֆե»-«Սելտա»
21:30 – «Էսպանյոլ»-«Ռայո Վալեկանո»
23:45 – «Ժիրոնա»-«Ուեսկա»
Կիրակի.
15:00 – «Լեգանես»-«Բետիս»
19:15 – «Վալենսիա»-«Ռեալ Սոսյեդադ»
21:30 -«Սևիլիա»-«Էյբար»
Սերիա Ա
Իտալիայի առաջնությունը, ինչպես երեւում է, այս տարի նունպես կունենա նույն չեմպիոնը:
Բայց այստեղ նույնպես ունենք կենտրոնական հանդիպում` Ֆլորենցիայում շաբաթ օրը ուժերը կչափեն տեղի «Ֆիորենտինան» եւ Նեապոլական «Նապոլին»: Նապոլին վերջին տարիներին միակն է, որ կարողանում է գոնե պայքարել «Յուվենտուսի»հետ: Այս տարի Անչելոտիի «մաֆիան» այդքան էլ լավ տեսք չունի: Ֆլորենցիական «մանուշակները» սեփական դաշտում միշտ էլ կոշտ պայքար են մղում: Այս խաղի ֆավորիտը թղթի վրա «Նապոլին է», բայց իրականում հնարավորություններն հավասար են:
Տուրի մյուս խաղերը .23-րդ տուր/շաբաթ
21:00 – «Ֆիորենտինա»-«Նապոլի»
23:30 – «Պարմա»-«Ինտեր»
Կիրակի.
15:30 – «Բոլոնիա»-«Ջենոա»
18:00 – «Ատալանտա»-ՍՊԱԼ
18:00 – «Սամպդորիա»-«Ֆրոզինոնե»
18:00 – «Տորինո»-«Ուդինեզե»
21:00 – «Սասուոլո»-«Յուվենտուս»
23:30 – «Միլան»-«Կալյարի»
Բունդեսլիգա
Ի տարբերություն անցած տարիների այս տարի Բունդեսլիգան անչափ հետաքրքիր է ու անկանխատեսելի: «Բորուսիան» ֆանտաստիկ վիճակում է ու մոտ է ընդհատել «Բավարիայի» չեմպիոնական ընթացքը:
21-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա շաբաթ օրը 21:30-ին`Մյունխենի «Ալլիանզ Արենայում». միմյանց դեմ դուրս կգան երբեմնի առաջատար «Բավարիան» եւ «առաջատարներիվ միավոր քամող» «Շալկե 04»-ը: «Մյունխենյան մսաղացը» այս տարի կարծես չի սրել ատամները, որը ռուրյան ակումբի համար շատ լավ շանս է միավոր կամ միավորներ կորզելու համար:
Տուրի մյուս խաղերը. 21-րդ տուր/շաբաթ
18:30 – «Բորուսիա» Մ.-«Հերտա»
18:30 – «Հանովեր»-«Նյուրնբերգ»
18:30 – «Լայպցիգ»-«Այնթրախտ»
18:30-«Ֆրայբուրգ»-«Վոլֆսբուրգ»
Կիրակի.
18:30 – «Վերդեր»-«Աուգսբուրգ»
21:00 – «Ֆորտունա»-«Շտուտգարտ»
Լիգա 1
Ֆրանսիայում ամենաանհետաքրքիրն է: «ՊՍԺ»-ն մրցակից չունի. այնպիսի տպավորություն է, որ առաջնությունը կրում է ձեւական բնույթ: Կիրակի ուղիղ կեսգիշերին կայանալիք «Նիս»-«Լիոն» խաղը կարելի է համարել կենտրոնականը: «Լիոնը» առաջատարին հաղթելուց հետո ոգեւորության հողի վրա կմրցի «Նիսի» հետ, ով հավերժ պատրաստ է կռիվ տալուն:
Տուրի մյուս խաղերը.շաբաթ/24-րդ տուր
20:00 – ՊՍԺ-«Բորդո»
23:00 – «Ամյեն»-«Կան»
23:00 – «Ստրասբուր»-«Անժե»
Կիրակի.
18:00 – «Մոնպելյ»-«Մոնակո»
18:00 – «Նանտ»-«Նիմ»
18:00 – «Թուլուզ»-«Ռեյմս»
20:00 – «Գենգամ»-«Լիլ»
20:00 – «Ռեն»-«Սենտ Էտյեն»