Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 11-ին ժամը 08:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Այգհովիտ-Վազաշեն ավտոճանապարհին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը և բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Այգհովիտ-Վազաշեն ավտոճանապարհին «Mercedes Viano» մակնիշի (վարորդ՝ 32-ամյա Սարգիս Ղ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 300 մ գլորվել ձորը և բռնկվել, վարորդը ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:26-ին: Փրկարարներն ու ոստիկանները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։
Վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է Իջևանի բժշկական կենտրոն։
Լուսանկարները` Shamshyan.com-ի