
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2019 թվականի փետրվարի4-ից 8-ը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 3008 դիմում և գրություն:
Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված7 բողոքի, իսկ թեժգիծ ծառայության կողմից ընթացք է տրվել26 զանգ-բողոքի:
Փետրվարի 4-ից 8-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1667 քաղաքացի: