Ահազանգ. ինչ է իրականում կատարվել Վարդենիսում կրակոցներից առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը բաց նամակ է ստացել, որը ներկայացնում ենք առանց խմբագրման.

ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալ Վահագն Մյասնիկի Մանուկյանի վերաբերյալ քննվում է ԳԴ3/0029/01/17 քրեական գործը , ըստ մեղադրանքի ՀՀ քրեական օրենսգրքի օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով,

Ամբաստանյալ Վահագն Մանուկյանը մեղադրվում է այն բանի համար , որ նա նախնական համաձայնության գալով Արմեն Շիլերի Գրիգորյանի հետ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊ ընկերությանը պատկանող Սոթքի ոսկու հանքից զգալի չափի արժողության թանկարժեք մետաղներ պարունակող հանքանյութ գաղտնի հափշտակելու հարցի շուրջ, 2016 թվականի դեկտեմբերի 01-ին գնացել են հանքի տարածք և մոտեցել թիվ 40 հանքախորշին, որտեղ, ժամը 23:00-ի սահմաններում, հասկանալով, որ հանքի անվտանգության ծառայության աշխատակիցների և հանքի տարածքում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Վարդենիսի պահպանության բաժանմունքի աշխատակիցների կողմից իրենք նկատվել են, իրենց հանցավոր մտադրության իրագործման համար առաջացած խոչընդոտը վերացնելու և հանքի տարածքից հանքանյութի գաղտնի հափշտակությունը հեշտացնելու նպատակով, հիշյալ անձանց ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու դիտավորությամբ, Վահագն Մանուկյանն իր կողմից ապօրինի կերպով ձեռք բերված, ապօրինի կերպով պահվող և տվյալ պահին իր մոտ գտնվող ինքնաձիգից կրակահերթով կրակոցներ է արձակել անվտանգության ծառայության և պահպանության բաժանմունքի աշխատակիցների ուղղությամբ, սակայն, հանցագործություն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել, քանի որ արձակված գնդակներն աշխատակիցներին չեն կպել:

Այնուհետև, երբ կրակոցները դադարելուց հետո անվտանգության աշխատակից Յուրի Իվանի Մելնիկը բռնել է Վահագն Մանուկյանին, վերջինս կրկին կրակոցներ է արձակել, որի հետևանքով վնասվել է Յուրի Մելնիկի ձախ ոտնաթաթը: Անմիջապես այնտեղ հասած անվտանգության ծառայության և պահպանության բաժանմունքի աշխատակիցները բռնել են Վահագն Մանուկյանին և տեղափոխել պահակետ, իսկ Արմեն Գրիգորյանին բռնել են թիվ 40 հանքախորշի մոտից փախուստի դիմելու պահին: Դրանով իսկ Վահագն Մանուկյանը և Արմեն Գրիգորյանն իրենց կամքից անկախ հանգամանքներով ավարտին չեն հասցրել նաև հանքի տարածքից հանքանյութի գաղտնի հափշտակությունը:

Ենթադրվող արարքի կատարումից հետո Վահագն Մանուկյանը ձերբակալվել է և 2016 թվականի դեկտեմբերի 4-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ Վահագն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և նա շուրջ երկու տարի երկու ամիս գտնվում կալանքի տակ :
Սույն քրեական գործը Գեղարքունիք մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթ է ընդունվել 2017թ. հուլիսի 20-ին և դատաքննությունները դատավարության մասնակիցների հիմնակնում «գեոՊրոմայնինգԳոլդ» ՍՊԸ Վարդենիսի Սոթքի ոսկու հանքի ազգությամբ ռուս անվտանգության աշխատակիցների կողմից չներկայանալու տարբեր պատճառաբանություններով հաճախակի չեն կայացել :

Հարգելի դատարան դատաքննությանը հարցաքննվել են տուժողներ Սերգեյ Վասիլեյի Օդնիցովը, Վարդգես Լազրի Աբրահամյանը,Էդուարդ Անդրեյի Կիրիլենկոն , վկաներ` Վասպուրակ Գագիկի Ավետիսյանը,Հայկ Շահենի Մարգարյանը ,Քաջիկ Վալոդյայի Գասպարյանը, փորձագետներ՝ Վ. Զաքարյանը, Ա. Աբաջյանը և այլ վկաներ :

Ինչպես նախաքննության ընթացքում քննիչի , այնպես էլ դատաքննության ընթացքում հարգարժան մեղադրողի կողմից տրված հարցերին նշված անձինք ցուցմունքներ տվեցին , որ իրենց սույն գործով որևէ անձ չի մոտեցել, չեն ուղորդել գործի վերաբերյալ ցուցմունքներ տալուն, այսինքն դատաքննության ընթացքում հիմնավորվել է այն հանգամանքը , որ Վահագն Մանուկյանը կամ նրա ազգականերից, որևէ մեկը չի փորձել խոչընդոտել դատաքննության ընթացքում վկաների տուժողների տրված ցուցմունքներին, ամբաստանյալի կամ նրա հարազատների կողմից որևէ անգամ փորձ չի կատարվել վկանների կամ տուժողների հետ մեկ միասնական դիրքորոշմամբ ցուցմունքներ տալուն :

Հետևաբար որևէ փաստարկված հիմք կամ ենթադրություն չի հիմնավորվել առ այն մինչ օրս , որ Վահագն Մանուկյանը մնալովազատությանմեջկարողէ , խոչընդոտելդատարանումգործիքննությանը կամ խուսափել քրեական պատասխանատվությունից կամ պատժից,ինչպես նաև անօրինական ազդեցություն գործադրել դատավարության մասնակիցների նկատմամբ :

Դատաքննությունների ընթացքում բազմաթիվ անգամ հրավիրվել են տուժողներ, `Յուրա Իվանի Մելնիկը, Նիկոլայ Վիկտորի Կովալյովը,Լիոնիդ Բորիսի Չայկան, և վկա ` Միխայիլ Վալադիմիրի Բալգանսկին ,որոնց ցուցմունքերը առանցքային նշանակություն ունեն սույն քրեական գործով փաստարկված իրավական գնահատական տալու Վահագն Մանուկյանի գործողություններին սակայն վերջիներիս ՀՀ տեղափոխվել են այլ բնակության վայր ու չեն ներկայացել դատաքննության և այս պահին պարզ էլ չէ արդյոք դատաքննության ընթացքում կապահովի նրանց ներկայությունը դատական նիստին թե ոչ , որպեսզի ամբաստանյալ կարողանա օգտվել իր մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ամրագրված հարցման իրավունքից :

Ավելին դատարանի կողմից չներկայացված տուժողներին և վկաներին ուղարկվել են ծանուցումներ, սակայն որոշ ծանուցումները չեն հանձնվել բնակության հասցեների սխալի պատճառով : Դատարանի կողմից տրվել են կրկին ծանուցմուներ և դատարանը ՀՀ ոստիկանությունից գրություն է ստացել այն մասին , որ  «Դատարան ներկայանալու համար ծանուցագրերը փոխանցվել են Նիկոլայ Կովալյովին և Միխայիլ Բալագանսկիին: Կովալովը հայտարարել է, որ առողջական խնդիրներից ելնելով ՝ներկայումս չի կարող ներկայանալ ՀՀ: Իսկ ՀՀ ժամանելու վերաբերյալ Մ. Բալագանսկիի մտադրությունների մասին տեղեկություններ չկան» :

ՀՀ Ոստիկնաությայն կողմից դատարան ուղարկված գրության ստացումից հետո դատարանի կողմից կրկին անգամ է ծանուցումներ ուղարկվել ՌԴ նշված անձանց հասցեներով սակայն դեռևս պատասխանները չեն ստացվել և դատարանին պարզ չի , թե արդյոք վերջիներս կներկայանա դատաքննությանը թե ոչ , դեռևս հասկանալի չէ այն ժամանակահատվածը , թե որքան կարող է պահանջվել այդ գործընթացի համար: Իսկ Վ. Մանուկյանի կալանքի տակ գտնվելը անորոշ ժամանակով երկարաձգվում է :

Բացի այդ դատաքննության ընթացքում իբրև տուժողների և վկանների ցուցմունքներով , ինչպես նաև դատարանում հրապարակված ցուցմունքներով հիմնավորվեց այն հանգամանքը , որ վերը նշված դեպքի օրը Վահագն Մանուկյանը երբ դեմքով պարկած է եղել Սոթք –Քարվաճառ ճանապարհի անմիջական եզրին ,նրան մոտեցել և բռնել են Նիկոլայ Վիկտորի Կովալյովը և Լիոնիդ Բորիսի Չայկան, այնուհետև մոտեցել է `Յուրա Իվանի Մելնիկը: Մինչ կրակոցներ հնչել և դրանից անմիջապես հետո տվյալ տարածքում բացի նշված անձանցից այլ անձինք ներկա չեն գտնվել :

Հետևաբար Նիկոլայ Վիկտորի Կովալյովի, Լիոնիդ Բորիսի Չայկայի և Յուրա Իվանի Մելնիկի դատարան ներկայանալ և ցուցմունքներ տալը խիստ անհրաժեշտ է ամբաստանյալի իրավունքները հակընդեմ հարցման իրավունքները ապահովելու և դեպքի այլ հանգամանքերը պարզելու համար , որոնց վերաբերյալ նախաքննության ընթացքում բացառապես քննություն չի կատարավել և չեն պարզվել նախաքննության ընթացքում առկա էական բազմաթիվ հակասություններ ,նախաքննության ընթացքում միայն կատարվել է առերեսում Լիոնիդ Բորիսի Չայկաի հետ, իսկ մյուս վկանների և տուժողների մասով առերեսումներ չեն կատարվել , որով կապահովեր ամբաստանյալի հակընդեմ հարցման իրավունքը :

Հայտնեմ ավելի , որ վերը նշված դեպքից հետո Յուրա Իվանի Մելնիկը, Նիկոլայ Վիկտորի Կովալյովը և Միխայիլ Վալադիմիրի Բալգանսկին, ամիսներ շարունակ գտնվել են ՀՀ-ն տարածքում մասնավորապես Սոթքի ոսկու հանքի աշխատավայրում,որը հիմնավորվել է քրեական գործի նյութերով և նրանց հարացքննության օրերով , սակայն նախաքննական մարմինը չի կատարել ՀՀ քրեադատավարական իր պարտականությունները , որով ամբաստանյալ զրկվել է ր հակընդեմ հարցման իրավունքից : Վերլուծելով ներկայացված փաստերը ևս մեկ անգամ ցանկանում եմ արձանագրել այն հանգամանքը , որ վերջնականապես պարզ չի դատարանի համար հիշյալ տուժողներ , որոնք գտնվում են ՌԴ կներկայան դատարան թե ոչ , ինչի պատճառով անորոշ ժամանակով Վ. Մանուկյանը կարող է գտնվել անազատության մեջ :

Վահագն Մանուկյանը նախաքննության ընթաացքում, ինչպես նաև դատարանում դեպքի հանգամանքերի մասին մանրամասն ցուցմունք է տվել և նկարագրել ,թե ինչպես է դեպքը տեղի ունեցել: Մասնավորապես ցուցմունք տվեց , որ «գետնին պարկած էի տեսա, որ ինձ մոտենում են լապտերները միացված անձինք,եթե ուզենայի տեսադաշտս բաց էր կկրկաեի, սակայն շարունակեցի գետնին պարկել , որ ինձ չնկատեն անցնեն, այնուհետև այդ անձանցից մեկը ոտք դրեց մեջքիս ու ինքնաձիգը վերցրել են իմ մոտից , իսկ ինձ շարունակել է պարկած պահել գետնին ու այդ ժամանակ լսվել է կրկահերթ» :

Քրեական գործը քննող քննիչների կողմից ցուցաբերվել ոչ բազմակողամանի և օբեյկտիվ քննություն , որի մասին բազմիցս պաշտպանական կողմից հայտարարություններ և փաստեր է ներկայացվել դատարանին : Դատաքննության ընթացքում դատարանին ակնհայտ պարզ է դարձել , որ վերը նշված դեպքի ժամանակ, ինչպես նաև դեպքի վայրում անմիջապես եղել են ականատես վկաներ՝ Վիտալի Վասյուտան, Մաքսիմ Ռաժկովը և Դիմիտրի Չեկաշեն, սակայն անհասկանլի չեն հարցաքննվել նախաքննության ընթացքում և ավելին Վիտալի Վասյուտան , որը գտնվում էր ՀՀ-ում Սոթքի ոսկու հանքի աշխատավայրում որպես վկա դատարան ծանուցվելուց հետո մեկնեց ՌԴ ու չներկայացավ դատարան:

Մինչև այժմ դատարանում չի պարզվել դեպքի իրական հանգամանքները և մեղադրող հարգարժան դատախազի կողմից դատարանում մինչև այժմ չի ներկայացվել և փաստերով հիմնավորվել այն հանգամանքը , որ Վահագն Մանուկյանը անձանց խմբին դիտավորությամբ սպանելու նպատակ է ունեցել և իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել իրագործել սպանությունը, այն պայմաններում , երբ դատաքննությամբ պարզվեց , որ վերը նշված անձինք երբ գտնվել են Վ. Մանուկյանի տեսադաշտում, որևէ խոչընդոտ չի եղել թեկուզ և կրակոցներ արձակելու նրանց ուղղությամբ, առավել ևս նրանց սպանելու նպատակով , ընդ որում դատարանում հրապարակված թերի և ոչ ամբողջական կատարաված դեպքի վայրի զննության արձանագրությունում չկան տարածքի՝ դեպքի վայրի ամբողջական նկարագրությունը, նկարագրված հատվածների մինջև ընկած հեռավորությունները, շրջակայքում գտնվող իրերն ու առարկաններ , որով պարզ կդառնար այն հանգամանքը , որ Վահագն Մանուկայնին որևէ խոչընդոտ չի եղել սպանելու դիտավորությամբ կրակոցներ արձակել երկու խմբերով իրեն մոտեցող անձանց, որոնց նա նկատել է ու դեմքով պարկել է գետնին :

Մինչ այժ դատարանում հարցաքննված վկաններից կամ տուժողներից որևէ մեկը ցուցմունք չի տվել , որ իրենց ուղղությամբ կրակոցներ են տեղի ունեցել դեպքի ժամանակ , այդ թվում դատարանում հարցաքննված անձանցից ոչ ոք ցուցմունք չի տվել , որ տեսել են Վահագն Մանուկյանին կրակելուց : Ավելի գործով դատարանում հարցաքննված ՀՀ ոստիկանության Վարդենիսի Պահպանության բաժանմունքի ոստիկան Հայկ Մարգարյանը և հրաձիգ Վասպուրակ Ավետիսյանը , որոնք մասնակցել են քննիչի կողմից դեպքի օրը կատարված քննչական գործողությունների , ինքնաձիգը ներկայացնելու մասին արձանագրությանը, դեպքի վայրի զննության և այլ գործողություններին սուտ տեղեկություններ են հայտնել նախաքննական մարմնին և իրենց ցուցմունքները չի համապատասխանում իրականության:

Քանի որ դատաքննությամբ հիմնավորվեց , որ ոստիկանության աշխատակիցները դեպքի ժամանակ դեպքի վայրում չեն գտնվել , սակայն ակնհայտ սուտ ցուցմունքներ են տվել, այդ թվում արհեստածին կեղծ ապացույց ձեռք բերելու համար , կեղծ բովանդակությամբ զեկուցագրեր են ներկայացրել ոստիկանության Վարդենիսի բաժանմունքի պահպանության պետին , թե իբրև տեսել են Վահագն Մանուկայնին զենքը ձեռքին , ճանապարհին պարկած, կրակել է իրենց ուղղությամբ , դրանից հետո սամբոյի հնարքներ կիրառելով վերցրել են զենքը :

Կրկնում եմ , որ հիշյալ վկանները բացառապես դեպքի վայր են եկել վերջում , երբ ամեն ինչ ավարտված է եղել : Իսկ նախաքննական մարմինը ոչինչ չի արել իրականությունը պարզելու, միակողմանի քննությամբ ոչ մի ջանք չի խնայել խեղաթյուրել իրականությունը :
Ավելին քննիչի կողմից մեղադրական եզրակացություն կազմելու ժամանակ ոչ ամբողջական է գրառվել փաստերը , տպավորություն ստեղծելով , թե իբրև կատարվել է առնաձնապես ծանր հանցագործություն , անձինք ցուցմունքում այլ հանգամանք են նշել , իսկ քննիչի կողմից ոչ ամբողջական նշելու պատճառով փոխվել է ցուցմունքի բովանդակությունը:




Լրահոս