Frankfurter Allgemeine Zeitung-ի փոխանցմամբ` Կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել սերբ 21 ամյա ֆուտբոլիստ Լուկա Յովիչին:
Աղբյուրի փոխանցմամբ` կատալոնական ակումբն արդեն ստացել է խաղացողի համաձայնությունը եւ տրանսֆերը կկայանա այս ամռանը: Հատկանշական է շեշտել, որ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Բենֆիկային», սակայն խաղացողն այժմ վարձավճարով հանդես է գալիս «Այնտրախտում»:
Գերմանական ակումբն առաջնային իրավունք ունի գնելու խաղացողին 12 մլն եվրոյով: Նշվում է, որ ֆրանկֆուրտյան ակումբը կգնի հարձակվողի տրանսֆերը և կվաճառի «Բարսելոնային» 35 մլն եվրոյով:
Հավելենք, նաեւ, որ Գերմանիայի առաջնության այս մրցաշրջանում Յովիչը 19 հանդիպման է մասնակցել` դառնալով 14 գոլի հեղինակ: