Հետաքրքիր անուններ հանձնաժողովներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների կազմերը գրեթե ամբողջովին պատրաստ են, եւ այն ուսումնասիրելով` հետաքրքիր պատկերի ենք ականատես լինում: Նախ՝ ԱԺ փոխնախագահներից միայն Լենա Նազարյանն է, որ ընդգրկված չէ որեւէ մշտական հանձնաժողովի կազմում, իսկ, ահա, մյուս փոխնախագահներ Ալեն Սիմոնյանն ու Վահե Էնֆիաջյանն Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում են:

Հետաքրքիր է, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանն էլ ընտրել է Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովը: Քանի որ նրա կենսագրական տվյալները պաշտոնական կայքում չկան, դժվար է գնահատել նրա ունակություններն այդ ոլորտում: Միայն կարելի է ենթադրել՝ սա պայմանավորված է հանձնաժողովի նախագահի անձով. այն ղեկավարում է ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը, որը, հավանաբար, իր ղեկավարի նախկին թիկնապահի բացակայությունները կփորձի չնկատելու տալ, աշխատավարձերից պահումեր չի անի, եթե լինեն նման դեպքեր:




Լրահոս