«Իմ քայլը» խմբակցությունը նոր պատգամավոր ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը նոր պատգամավոր ունի: Այսօր ԱԺ նիստում խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ ստացվել է ԿԸՀ-ի ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորի մանդատը տրվեց Վարդան Աթաբեկյանին: Նա ըստ սահմանված կարգի երդվեց, որից հետո ԱԺ-ն անցավ կառավարության ծրագրի քննարկմանը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում պատգամավորական տեղը թափուր էր մնացել «Իմ քայլը» դաշինքի տարածքային ցուցակով թիվ 4 ընտրատարածքից ընտրված Վահագն Գրիգորյանի՝ մանդատը վայր դնելու որոշումից հետո:




Լրահոս