«Ժողովուրդ» օրաթերթին է դիմել քաղաքացի Վարդանը եւ պնդում է, որ ՀՀ առեւտրի կետերում վաճառվող հավերը փաթեթի հաշվին կշռում են ավելի, քան առանց փաթեթի: Ըստ նրա` ինքը «Այգեկ» թռչնաբուծական ֆաբրիկայի ծուղակն է ընկել` գնելով «Շուշի» կոչվող հավի թևիկներ, որոնց զտաքաշը կազմում է 1 կգ, եւ որի դիմաց նա վճարել է 1600 դրամ:
«Հավի թևիկները դրված են դեղին տարայի մեջ եւ պոլիէթիլային տոպրակով փաթեթավորված են: Հիմնականում տարան թեթեւ է լինում` 10-20 գրամ, բայց ես, երբ բացեցի տուփը, զգացի, որ տարան սովորականից ծանր էր: Մատով երբ սեղմեցի, տարայից ջուր դուրս եկավ: Դրա համար հետ գնացի խանութ եւ փորձեցի առանց տարայի կշռել»,- նկատեց քաղաքացին: Պարզվում է` խանութում առանց տարայի հավի բդիկները կշռել են 850 գրամ: Ստացվում է, որ հատուկ մեխանիզմով է տարան պատրաստված, որպեսզի ջուրը քաշի, ինչի հաշվին էլ ծանրանա ապրանքատեսակը: Այսինքն` կոնկրետ այս դեպքում քաղաքացին մեկ կիլոգրամ հավի թեւիկների դիմաց ավելի է վճարել, քան այն արժե: Սա նշանակում է, որ որոշ թռնաբուծական ընկերություններ, առիթից օգտվելով, սպառողներին խաբում են:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: