Գնդացրից կրակահերթ է արձակել ավագ լեյտենանտի ուղղությամբ. մանրամասներ 34-ամյա սպայի մահվան դեպքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախնական տվյալներով՝ 2019թ. փետրվարի 11-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ա.Կ.-ն, ավագ լեյտենանտ Մեսրոպ Ռուբիկի Գրիգորյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրեն ամրակցված գնդացրից կրակահերթ է արձակել վերջինիս ուղղությամբ, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից Մ.Գրիգորյանը մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Ա.Կ-ն ձերբակալված է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ  ArmLur.amտեղեկացրել էր, որ զինվորի և սպայի միջև վիճաբանությունը սկսվել էր հեռախոսի շուրջ խոսակցությունից:




Լրահոս