Կնոջ պահարանում կոշիկը երբեք շատ չի լինում: Նորաձևությունը կանանց խորհուրդ է տալիս, առաջարկում է բարձրակրունկ կոշիկը փոխարինել պլատֆորմով, իսկ տղամարդկանց՝ դասական կոշիկներից անցնել սպորտայինի, օրթոպեդիկ ներդիրով կոշիկների:
Արդյոք օգտակա՞ր է այս խորհուրդը:
Սխալ ընտրված կոշիկը ոչ միայն անհարմար է ոտքին, այլև բացասաբար է ազդում տրամադրության, ողնաշարի առողջության, արյան շրջանառության վրա:
Բարձրակրունկ կոշիկ
Որպեսզի ոտքերը առողջ լինեն, չպետք է կրունկի բարձրությունը գերազանցի հինգ սանտիմետրը: Բարձրակրունկը երկար կրելու դեպքում ողնաշարի ծանրությունը տեղափոխվում է ոտքերի մատների վրա, սկսում է աճել ոտքի ոսկորը: Որքան ցածր է կրունկը, այնքան առողջ են ոտքերը:
Հարթ ներդիրով կոշիկ
Պակաս վտանգավոր չեն նաև հարթ ներդիրով կոշիկները: Վերջիններիս ամենօրյա օգտագործումը կարող է առաջացնել աղետալի հետևանքներ` դեֆորմացվում է ոտնաթաթը: Բժիշկները հավատացնում են, որ այս տիպի կոշիկների սիրահարների քայլը դառնում է ավելի խառնաշփոթ ու ցրված:
Պլատֆորմ
Այս տիպի կոշիկներ կրելու դեպքում ոտքի մկանները չեն գործում, խաթարվում է ոտնաթաթի բնականոն աշխատանքը: Սա առաջին հերթին դեֆորմացնում է ոտքը, խախտվում է ոտքի մկանային աշխատանքը: Այս տիպի կոշիկները մեծացնում են ջիլը վնասելու վտանգը:
Բարակ կրունկով կոշիկ
Սրանք նորաձևության ամենագեղեցիկ կոշիկներն են: Կոշիկի այս ձևը չափազանց նեղ է և կարող է վնասել ոտնաթաթի մատները: Լարվում են ոտքի մկանները, խանգարվում է արյան շրջանառությունը:
Վիետնամական սանդալներ
Սրանք պետք է կրել լողափին: Քայլեք նրանցով ոչ ավել, քան մեկ ժամ, քանի որ նման կոշիկները նախատեսված չեն ամենօրյա ծանրաբեռնվածության համար: Ծանրաբեռնվում են կոճն ու ծունկը:
Սպորտային կոշիկներ
Գրեթե բոլորն են սիրում սպորտային կոշիկներ: Բայց դրանցից շատերը նույնպես վնասակար են առողջության համար: Կեդերը չի թույլատրվում կրել օրվա ընթացքում երկու ժամից ավելի: