Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանից ArmLur.am-ը հետաքրքրվեց, թե, ի վերջո, ինչպես կայացրեց ԵԿՄ նախագահի թեկնածությունն առաջադրելու որոշումը, քանի որ երկար ժամանակ չէր համաձայնում։
«Երեկվա հավաքից էլ երևաց, որ կարիք կա, և մարդիկ իրոք ուզում են, որ ես լինեմ։ Ոչ մեկը հակա չասաց։ Մարդիկ, որպես թեկնածու, ինձ են տեսել»,- նշեց նա։
Հարցին՝ Արամ Սարգսյանը, ով նախկինում թեկնածու էր համարվում, ինչպե՞ս է ընդունել այդ հանգամանքը, Միքայելյանը պատասխանեց․ «Արամ Սարգսյանի հետ 3-4 ամիս է՝ քննարկման մեջ եմ, երեկ էլ նա իր կարծիքն ընդհանուրի մոտ ասաց»,- հավելեց նա։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: