ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե նախարարները չանեն, վարչապետը պետք է իր վրա վերցնի հարվածը․ Գագիկ Մակարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը ArmLur.am-ի հետ զրույցում ընդհանուր առմամբ դրական գնահատեց Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը և կարծիք հայտնեց, թե պարտադիր չէ, որ ամբողջ ծրագիրը թվային ցուցանիշներով լիներ։

«Այստեղ խնդիրը նրանում է, թե ներկայիս կառավարության կազմն ի վիճակի՞ է իրականացնել այդպիսի գլոբալ և ինտելեկտուալ ծրագիր։ Ես ունեմ անհանգստություն, քանի որ պետական նախարարությունների կարողությունները գիտեմ»,- նշեց նա։

Մակարյանի խոսքով, անհրաժեշտ է մի քանի վարչություններն ուժեղացնել, ավելացնել պրոֆեսիոնալ կադրեր։ «Նախարարների ինստիտուտը և փոխվարչապետների համակարգը կրկին պետք է վերանայվի։ Փոխվարչապետների ինստիտուտը ևս լիարժեք կայացած չէ», – նշեց նա։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս