«Աէրոֆլոտը» չեղարկել է չվերթներ. 24-ի ճակատագիրն անհայտ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Աէրոֆլոտ» ավիաընկերությունը չեղարկել է փետրվարի 13-ին պլանավորված 76 չվերթներ: Ավիաընկերությունում սա պայմանավորել են եղանակային պայմաններով:

Խոսքը «Շերեմետևո» օդանավակայանից թռչող և այնտեղ վայրէջք կատարող չվերթերի մասին է: Չվերթներից 52-ը չեղարկվել են ամբողջովին, 24-ի ճակատագիրը մնում է անորոշ:

Չեղարկվել են ինչպես ներքին, այնպես էլ արտասահմանյան ուղղությունների թռիչքներ, օրինակ դեպի Երևան, Դյուսելդորֆ, Բուդապեշտ, Ռիգա, Թել Ավիվ, Լոնդոն և այլն:




Լրահոս