Առողջապահական տեսչական մարմինը, որ գործում է ՀՀ կառավարության ենթակայության տակ, 2017 թվականին տեսչական ստուգումներ չի իրականացրել, թեեւ նախատեսված է եղել ստուգել 960 տնտեսվարող սուբյեկտ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ստուգումներ չեն անցկացվել անգամ բարձր ռիսկային խմբում գտնվող հաստատություններում` դպրոցներում, մանկապարտեզներում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ հաշվեքննիչ պալատը ուսումնասիրություններ է անցկացրել Առողջապահական տեսչական մարմնում: Մեզ հայտնի դարձավ, որ տեսչական մարմինն ու Առողջապահության նախարարությունը իրար հակասող տվյալներ են տրամադրել պալատին տարածքային աշխատանքային տարածքների մասին:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի վաղվա համարում