Վարդան Ղուկասյանը փոշմանեց․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը փոխել է մշտական հանձնաժողովը։ Օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նա ծառայած չլինելով բանակում, ընդգրկվել էր պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովում։

Սակայն երեկ տեղեկացանք, որ Ղուկասյանը որոշել է ընդգրկվել ԱԺ տարածքային կառավարման, բնապահպանության եւ գյուղատնտեսության հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովում, որում ընդգրկված էր նաեւ նախորդ գումարման խորհրդարանում։ Հետաքրքիր է սակայն, որ երեկվա դրությամբ նրա անունն ԱԺ կայքում դեռեւս գրված էր հին հանձնաժողովի անդամների կազմում»։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս