
Երեկ պատգամավորներին նիստերի դահլիճում անակնկալ էր սպասվում։ Նախկին համակարգիչների փոխարեն բոլոր պատգամավորների առջեւ արդեն հայկական արտադրության համակարգիչներ էին՝ Armtab-եր։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ համակարգիչները ձեռք բերելու համար վճարվել է մոտ 17 մլն դրամ։ Մինչ այդ պատգամավորներն օգտվում էին Acer նոութբուքերից։
Հավելենք նաև, որ ի տարբերություն խորհրդարանի, կառավարությունը վաղուց էր անցել հայկական օգտագործման համակարգիչների օգտագործման՝ դեռեւս 2018 թվականի հուլիսի 4-ից` Փաշինյանի վարչապետության օրոք։ Մինչ այդ էլ կառավարության անդամները Apple էին օգտագործում։