Լարված իրավիճակ Ալավերդիում. Պղնձաձուլարանի աշխատողները փակել են Երեւան-Թբիլիսի երկաթգիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները փակել են Երեւան-Թբիլիսի երկթագիծը: Նրանք պահանջում են չդադարեցնել պղնձաձուլարանի գործունեությունը: Հիշեցնենք, որ օրեր առաջ գործարանի աշխատակիցները նամակով դիմել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Պարզվում է`վարչապետը դեռ չի արձագանքել ալավերդցիների` 5500 ստորագրություններով նամակին:

Պղնձաձուլարանի աշխատողներից Արմեն Կիրակոսյանը ArmLur.am-ին փոխանցեց, որ վարչապետն այդպես էլ նամակին չի արձագանքել, ինչի պատճառով իրենք այսօր փակել են երկաթգիծը: Նկատենք, որ այս ամենի արդյունքում հնարավոր չի լինի իրականացնել բեռնափոխադրումներ: Մեր զրուցակիցը հայտնեց նաեւ, որ բողոքի ակցիային ներկա է նաեւ Ալավերդիի քաղաքապետ Սասուն Խեչումյանը:
«Մենք անգամ վրաններ ենք բերել մեզ հետ, մնալու ենք մինչեւ սպառիչ պատասխան ստանալը: Այս հարցին ի վերջո պետք է լուծում տրվի, թե ոչ:

Չէ որ քաղաքն այսօր կանգնած է սոցիալական աղետի առաջ: Մարդիկ եկամտի աղբյուր չունեն, գումար չունեն, որ մի կտոր հաց վաստակեն»,- հուսահատված նկատեց պղնձաձուլարանի աշխատակիցը:

Հուսանք՝ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը կբարեհաճի հանդիպել բողոքող քաղաքացիների հետ:

Gepostet von Armen Kirakosyan am Mittwoch, 13. Februar 2019

Սյունէ Համբարձումյան




Լրահոս