Տիգրան Ավինյանը կառավարության ծրագրի քննարկման ընթացքում ընդդիմությունից կառուցողական առաջարկ չի լսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանն Ազգային ժողովում կառավարության ծրագրի շուրջ ծավալվող քննարկումներում ընդդիմության կողմից կառուցողական առաջարկ դեռ չի լսել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ավինյանն ասաց փետրվարի 13-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Այս երկու օրվա հարցուպատասխանից ու արդեն իսկ տեղի ունեցած ելույթներից ես մի բան հասկացա, որ ընդհանուր բովանդակային քննարկումներ այդպես էլ չծավալվեցին, և չեն ծավալվելու, որովհետև կառավարության ծրագրի բովանդակության հետ ես ընդդիմության կողմից կառուցողական առաջարկներ այս ֆորմատով դեռևս չեմ լսել: Խոսվում էր կոնցեպտուալ խնդրի մասին՝ թիվ կա, թիվ չկա, անընդհատ այս բանավեճի մեջ էինք: Այն, ինչ գրված էր հենց տնտեսության մոդելի առումով, ներառականության առումով, մրցակցության բարձրացման, արտահանման ճյուղերի ուժեղացման առումով, նման բովանդակային քննարկում տեղի չունեցավ, և կցանկանայի, որ մենք ավելի վերադառնայինք կառուցողական դաշտ, և նմանատիպ հարցեր քննարկեինք»,- ասաց Ավինյանը:




Լրահոս