
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը որոշում է կայացրել, որում ասվում է. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի փետրվարի 7-ի ԲԴԽ-9-Ո-36 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Օհանյանին նշանակել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»: