Ռուսաստանը ներկայացնող թենիսիստ Կարեն Խաչանովը պարտվել է Ռոտերդամի մրցաշարի մեկնարկային խաղում:
Խաչանովը, ով մրցաշարի երկրորդ համարն է, 1 ժամ 39 րոպե տեւած պայքարում 3 սեթում 6:3, 3:6, 2:6 հաշվով զիջել է աշխարհի հոլանդացի Տալոն Գրիկսպորին:
Հատկանշական է,որ վերջինս աշխարհի 211-րդ ռակետն է:
Հավելենք, որ Ռոտերդամի մրցաշարի գործող չեմպիոնը Ռոջեր Ֆեդերերն է: