Փաշինյանը թիմակիցներին հանձնարարել է «բերանները ջուր առած» դահլիճում «հեռախոսով չխաղալ». «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդեն երրորդ օրն է՝ ԱԺ–ում բավականին ակտիվ քննարկվում է կառավարության ծրագիրը: Նշենք, որ քննարկումը բավականին երկար է ընթանում հատկապես այն պատճառով, որ միայն վարչապետին հարցեր տալու համար գրանցվել էր 53, իսկ ելույթների համար՝ 42 պատգամավոր, ինչը հայ խորհրդարանական պատմության մեջ աննախադեպ է:

Ինչեւէ, այս պատմության մեջ ամենահետաքրքիրն այն է, որ գրանցվածներից մեծ մասը «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչներ են:

«Փաստի» տեղեկություններով, անցած շաբաթ ԱԺ–ում տեղի ունեցած խմբակցության նիստի ժամանակ, որին մասնակցում էր նաեւ վարչապետը, մանրամասնորեն ներկայացվել է ծրագրի քննարկման ձեւաչափը, եւ Փաշինյանը թիմակիցներին հանձնարարել է քննարկմանը լինել ակտիվ եւ, «բերանները ջուր առած», դահլիճում «հեռախոսով չխաղալ»:

Թերթի՝ քննարկմանը մասնակցած աղբյուրի փոխանցմամբ, որոշ «առանցքային» կերպարների վարչապետն անձամբ հարցերը ձեւակերպված է փոխանցել, իսկ ելույթների մեծ մասը գրվել է վարչապետի աշխատակազմում, որ որոշակի «սուր» շեշտադրումներով համեմված քննարկման իմիտացիա ստեղծեն»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս