
ԵՊՀ ուսանողները համալսարանի գլխավոր շենքի բակում իրազեկման երթ են իրականացնում. նրանք պահանջում են ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը:
Ակցիայի մասնակիցներից մեկը հայտնեց, որ ԵՊՀ նորանշանակ հոգաբարձուների խորհուրդը անտարբերություն է ցուցաբերել ուսանողների պահանջի նկատմամբ:
Ուսանողների խոսքով նոր հոգաբարձուների խորհուրդը չի ցուցաբերում ուսանողակենտրոն քաղաքականություն: ԵՊՀ-ի ուսանողները պահանջում են խորհրդի արտահերթ նիստ: