Հայաստանում առաջին անգամ ներդրվում է գյուղատնտեսական ապահովագրական համակարգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում առաջին անգամ ներդրվում է գյուղատնտեսական ապահովագրական
համակարգ
Դուք կարող եք դառնալ գյուղատնտեսական այս հեղափոխական ծրագրի մասնակիցը:

Այս ծրագիրը Ձեզ համար է, եթե Դուք հանդիսանում եք`
– ապահովագրական շուկայի մասնագետ,
– գյուղատնտեսական արտադրության մասնագետ,
– վնաս գնահատող,
– գյուղատնտես,
– այգեգործ,
– ագրարային կրթական կենտրոնների/հաստատությունների շրջանավարտ,
– գյուղատնտեսական խորհրդատվական մասնագետ,
– ֆինանսական հաստատությունների մասնագետ և այլն։

Ծրագրի մասնակիցը դառնալու համար անհրաժեշտ է մասնակցել գյուղատնտեսական
ապահովագրության վնասի գնահատման մասնագետների ուսուցման և սերտիֆիկացման
դասընթացներին, որը կանցկացվի 2019 թ. փետրվարի 25-ից 27-ը Հայաստանի
ազգային ագրարային համալսարանի շենքում (հասցե` Տերյան, 74)։

Մասնակցությունը և սերտիֆիկացումն ԱՆՎՃԱՐ են:
Դասընթացի ավարտից հետո կանցկացվի քննություն, որը հաջողությամբ անցած
մասնակիցները կստանան Վնասի գնահատման հավաստագիր և հնարավորություն
կունենան համագործակցել Հայաստանի ապահովագրական ընկերությունների հետ:

Դիմումներն ընդունվում են մինչև 2019 թվականի փետրվարի 20-ը:




Լրահոս