ՖՈՏՈ. Հյուսիսային պողոտայում բնակարանների մեկ քմ-ն շուրջ 2000 դոլար է, իսկ Կենտրոնում` 1100. ինչպիսին է պատկերը հեղափոխությունից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում անշարժ գույքի շուկայի ակտիվացումը շարունակվում է: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի` 2018 թվականի դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, Երեւանում բազմաբնակարան շենքերի բնակարանների մեկ քմ-ն թանկացել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, օրինակ, Կենտրոն վարչական շրջանում դեկտեմբերին բնակարանի մեկ քմ-ն գերազանցել է 1100 դոլարը. եթե դեկտեմբերին բնակարանի մեկ քմ վաճառվել է 563 հազար 800 դրամով, ապա նոյեմբերին այն կազմել է 569 հազար դրամ: Հյուսիսային պողոտայի տարածքում բնակարանները ավելի թանկ են. այստեղ մեկ քմ-ն շուրջ 2000 դոլար է կազմում:

Արաբկիր վարչական շրջանում, որը համարվում է բանուկ թաղամաս, բնակարանները դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, թանկացել են 2300 դրամով: Արաբկիր վարչական շրջանում մեկ ամսվա ընթացքում բնակարանի մեկ քմ-ն թանկացել է 2800 դրամով` 385 հազար 200 դրամից դառնալով 388 հազար դրամ: Բնակարանները 1400 դրամով թանկացել են նաեւ Նոր Նորքում: Այստեղ մեկ քմ-ն դեկտեմբերին վաճառվել է 250 հազար դրամով, բայց Քանաքեռ-Զեյթունում դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, բնակարանների գները բարձրացել են 600 դրամով` 285 հազար 600 դրամից դառնալով 286 հազար 200 դրամ:

Մյուս վարչական շրջաններում` Դավիթաշենում, Աջափնյակում, Շենգավիթում նույնպես բնակարանները թանկացել են: Նկատենք, որ անշարժ գույքի շուկայում այս ակտիվությունը սկսվել է թավշյա հեղափոխությունից հետո, եւ սա անուղղակի ցուցիչ է սոցիալ-տնտեսական իրավիճակի լավացման:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս