Հարց քաղաքացիներից` ովքե՞ր իրավուքն ունեն ստանալ եռամսյակային օգնություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել` ովքեր իրավուքն ունեն ստանալ եռամսյակային օգնություն: Եվ կցանկանայի տեղեկանալ, թե ով է նշանակում այդ օգնությունը:

Մելանյա Պետրոսյան (63 տարեկան, գործազուրկ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ եռամսյակային հրատապ օգնություն կարող են ստանալ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության սահմանային միավորից ցածր եւ «0»ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքները:
Այն նշանակում է սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը` սոցիալական աջակցության խորհրդի առաջարկության հիման վրա: Եռամսյակային հրատապ օգնության չափը 16000 դրամ է: Օգնությունը նշանակվում է 3 ամիս ժամկետով եւ վերանայվում է յուրաքանչյուր եռամսյակ:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ պետության կողմից տրամադրվող օգնության տեսակներն են միանվագ հրատապ օգնությունը եւ եռամսյակային հրատապ օգնությունը:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:   

 




Լրահոս