Երեւանի բնակիչ Ջեմմա Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, իր եղբոր՝ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի զինծառայող Վահան Մանուկյանի հետ նախնական համաձայնությամբ, Տավուշի մարզի բնակիչ Ռաֆայել Ճաղարյանին համոզելով` դրդել են նրան կաշառք տալ: Ավելին, պաշտոնական դիրքն օգտագործելով` վերջինիս գույքը խարդախությամբ հափշտակելու դիտավորությամբ չարաշահել են Ռաֆայել Ճաղարյանի վստահությունը եւ խաբեությամբ հափշտակել այդ կաշառքը` 486 հազար 788 դրամ: Ջ. Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-32-312 հոդվածի 2-րդ մասով («Խոշոր չափերով կաշառք տալուն հանցակցությունը») եւ 178 հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով («Խարդախությունը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով»), Վ. Մանուկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-312 հոդվածի 2-րդ մասով («Խոշոր չափերով կաշառք տալու փորձին հանցակցությունը») եւ 178 հոդվածի 1-ին կետով(«Խարդախությունը, որը կատարվել է մի խումբ անձանց նախնական համաձայնությամբ»): Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Սույն քրեական գործով մեղադրանքը դատարանում պաշտպանում է ՀՀ գլխավոր դատախազությունը: Այդ քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում: