ՖՈՏՈ. Պատգամավորների հետ հանդիպման մեկնարկը տրվեց. Վաղարշակ Հակոբյանը` առաջին հյուր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հանրային դիվանագիտության դպրոցը» երեկ 11-րդ եւ 12-րդ հոսքերի ունկնդիրների համար հանդիպում էր կազմակերպել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հետ: Ունկդնիրները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել ամենամեծ խմբակցության ներկայացուցչին, լսել նրա տեսակետը: Հարցադրումները բազմազան էին` սկսած ԱԺ ԵԱՏՄ եւ ինտեգրացիոն հարցերով զբաղվող հանձնաժողովի կարևորությունից` վերջացրած կառավարության ծրագրով եւ նոր կառուցվածքով:

Իր հերթին Վաղարշակ Հակոբյանը կարևորեց Հայաստանի անդամակցությունը թե’ ԵԱՏՄ-ին, թե’ ԵՄ-ի հետ համաձայնագիրը եւ կարծիք հայտնեց. թե այս տարիներին Եվրասիական տնտեսական միության պոտենցիալը ճիշտ չի օգտագործվել եւ այդ ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկել: Պատգամավորը նաեւ անդրադարձավ կառավարության ծրագրի շուրջ առկա դժգոհություններին` մեծամասամբ չհամաձայնվելով դրանց հետ:

Նշենք, որ պատգամավորների հետ հանդիպումները շարունակական բնույթ են կրելու: Ավելին, երեկվա հանդիպման ժամանակ որոշում կայացվեց ստեղծել մի խումբ, որը հնարավորություն կտա պարբերաբար կապ ունենալ օրենսդիր մարնի ներկայացուցիչների հետ, նաեւ հնարավոր առաջարկներ ներկայացնել` այս կամ այն նախագծերում փոփոխության վերաբերյալ: Վաղարշակ Հակոբյանն էլ պատրաստակամություն հայտնեց անձամբ դառնալ միջնորդ` ունկնդիրների ձայնը տեղ հասցնելու համար:




Լրահոս