Հենրիկ Նավասարդյանը շտապել է ցույց անող վարորդների մոտ. Ի ՞նչ են պայմանավորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր. «Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի` «Երեւան ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենին հեռացնելու մասին որոշումը խիստ դժգոհություններ է առաջացրել ընկերության աշխատակիցների մոտ: Գրել էինք նաև, որ ընկերության աշխատողները եւ որոշ վարորդներ պատրաստվում են այսօր բողոքի ակցիա անել:

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն անդրադարձել է ավտոբուսների վարորդների դժգոհություններին: «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նախօրեին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել ընկերության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Սարգսյանին: Ընկերությունը 19 երթուղի է սպասարկում շուրջ 180 ավտոբուսով: Բացի այդ, ընկերության հավաքակայանում շուրջ 70 չօգտագործված ավտոբուս կա: Դրանք քաղաքապետի հանձնարարությամբ առաջիկայում գիծ դուրս կբերվեն՝ համալրելով քաղաքապետարանի կողմից սպասարկվող երթուղիների ցանկը:

Մինչեւ մայրաքաղաքի նոր տրանսպորտային համակարգի ամբողջական ներդրումը, միջանկյալ նոր երթուղիներ ու շարժակազմ կներգրավվի: Ընկերությունում նախատեսվող փոփոխությունները, մասնավորապես, տնօրենի փոփոխությունը մտավախություն է առաջացրել որոշ վարորդների մոտ, որ դրանց հետեւանքով կվատթարանան նրանց աշխատանքային պայմանները: Հայկ Մարությանը վստահեցրել է աշխատակիցներին, որ կրճատումներ ու կադրային փոփոխություններ ընկերությունում չեն լինելու, աշխատանքի պայմանները ոչ միայն չեն վատթարանալու, այլեւ հակառակը՝ սպասվում են բարելավումներ կանոնավոր աշխատաժամանակի եւ վարձատրության մասով:

ArmLur.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը ասաց, որ վարորդները նորմալ դուրս են եկել աշխատանքի:
Հետաքրքրվեցինք` ինչի՞ դիմաց վարորդները համաձայնեցին անցնել նորմալ աշխատանքի, պարոն Նավասարդյանը ասաց, որ պաշտոնական տեղեկությունից բացի այլ բան չի կարող ասել: Հարցրինք` հնարավո՞ր է, որ բողոքի ակցիան շարունակվի.

«Այս պահի դրությամբ չեմ կարող վստահ որեւէ բան ասել: Հիմա փաստ է, որ բանակցությունների արդյունքում մարդկանց ուղարկել ենք աշխատանքի: Երեկվա մեր քննարկումների ժամանակ տպավորությունն այնպիսին էր, որ բոլորը պետք է աշխատեն, բայց ասյօր այլ բան եղավ»,-ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Նավասարդյանը:




Լրահոս